1605 դիտում
15:09 08-03-2014
Որդին այրել է մոր տունը, քանի որ մայրը նրան չի գրանցել տան վրա
Սոս Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մոր՝ Ռիմա Օհանջանի Շաբոյանի հետ ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև այն հանգամանքներից, որ Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան 171 հասցեում գտնվող իրենց տան սեփականության իրավունքի վկայականում որպես սեփականատեր նշված է միայն մայրը, վերջինիս առանձնապես խոշոր չափի` 10.132.950 ՀՀ դրամ արժողության տունը և գույքը հրկիզման եղանակով ոչնչացնելու դիտավորությամբ այն հրկիզել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Ս. Շաբոյանը լուցկիով վառել է նշված տան բազմոցի ծածկոցները, պահարանի մեջ կախված հագուստը, որի հետևանքով բռնկված հրդեհի արդյունքում վնասվել է Ռիմա Շաբոյանին սեփականության իրավունքով պատկանող տունը և ոչնչացրել է տան գույքի մի մասը, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, այն է` ահազանգով մեկնած հրշեջ ծառայության աշխատակիցները` 2 մարտական հաշվարկով, կարողացել են մարել հրդեհը, որի արդյունքում տունը և գույքն ամբողջությամբ չի այրվել: Սեփականատիրոջը պատճառվել է խոշոր չափի` 2.198.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Մարտունիի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3759 դիտում
14:31 26-04-2014
Թուրք «խելոքները» ցանկացել են այրել Հայաստանի դրոշը, բայց սխալվել են և այրել Կոլումբիայի դրոշը
2474 դիտում
20:01 08-03-2016
Մոր համար, ով հավատացյալ է, Աստծուց հետո՝ որդին, ով հավատացյալ չէ՝ Աստծուց առաջ՝ որդին. Լարիսա Ալավերդյան
Այս բաժնից
2098 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
601 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
559 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի