211652_close_icon
views-count1676 դիտում article-date 09:41 08-03-2014

Եթե աշխարհի միակ գերտերությունը չի կարող Պուտինի դեմն առնել, էլ ո՞վ կարող է․ 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է․ «168 ժամ» թերթը զրուցել է «Եվրոպական քաղաքական կենտրոնի» վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլի հետ։ Հատված հարցազրույցից. «Հայ քաղաքական գործիչներից մեկը վերջերս ասաց, թե Խորհրդային Միության փլուզումից հետո, ի դեմս Ռուսաստանի, վերածնվում է չարիքի կայսրությունը։ Համաձա՞յն եք այս տեսակետի հետ։ Ճիշտն ասած ես կարծում եմ, որ Պուտինը միանգամայն կանխատեսելի է։ Բոլորին հայտնի են այն դրակոնային մեթոդները, որոնք նա օգտագործում է իր նպատակներին հասնելու համար։ Նա մնացել է Սառը պատերազմի հոգեբանության տակ, նա կարծես չի հասկանում, որ իր այդ մեթոդները մեծագույն հակակրանք եւ ատելություն են առաջացնում իր հանդեպ ինչպես դրսում, այնպես էլ՝ Ռուսաստանի ներսում։ Պուտինի ռազմավարությունն Ուկրաինայի նկատմամբ փաստորեն օգնեց Ուկրաինայի եվրոպական ինտեգրմանը, եւ կարելի է ասել, որ Ռուսաստանը չի կարող կանգնեցնել Ուկրաինայի ընթացքն այս ուղղությամբ։ Այսպիսի քաղաքականությամբ նա մեկուսացնում է Ռուսաստանին։ Թեպետ Պուտինը ռացիոնալ մարդ չէ, նա համոզված է, որ ճիշտ խաղադրույք է կատարել եւ արժի մարտահրավեր նետել Արեւմուտքին, քանի որ, իր համոզմամբ, նա կշռադատել եւ հաշվարկել է, թե Արեւմուտքը որքան հեռու կարող է գնալ։ Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այս հակամարտության լուծումը՝ հատկապես հաշվի առնելով Արևմուտքի հսկայական ճնշումը Ռուսաստանի վրա։ Առավել հավանական է, որ խնդիրը լուծվի բանակցություններով, դիվանագիտությամբ, քանի որ կողմերից որևէ մեկը հակամարտություն սկսելու ցանկություն չունի։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները բավական խիստ դիրքորոշում է որդեգրել եւ բացահայտորեն հայտարարել է, որ չի հանդուրժի ռուսական ագրեսիան, ինչը կարծես թե արդեն որոշ հաջողություններ է գրանցել։Ի վերջո, եթե աշխարհի միակ գերտերությունը չի կարող Պուտինի դեմն առնել, էլ ո՞վ կարող է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր