211652_close_icon
views-count1356 դիտում article-date 23:45 07-03-2014

Գլխավոր գյուղատնտեսը Լոռու մարզում էր. տեսանյութ

Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկան առաջիկայում կգործարկվի: Թռչնանոցի շինարարությունը մեկնարկել է անցած տարի, 80 տոկոսով աշխատանքներն ավարտված են: Ֆաբիկան ոչ միայն անհրաժեշտ թռչնամիս և հավկիթի կապահովի մարզի համար, այլ նաև` կկրճատի գործազրկության մակարդակը: Գյուղատնտեսության նախարարը համոզված է, որ Սպիտակի թռչնաֆաբրիկայի կառուցումն անհրաժեշտություն է Հայաստանի տնտեսության համար: Արմնյուզի հարցին, թե ինչո՞ւ է նոր ֆաբրիկա կառուցվում, եթե Ստեփանավանում ժամանակակից սարքավորումներով հագեցած ֆաբրիկան մեկ տարուց ավելի է պարապուրդի է մատնված, Գյուղնախարարը պատասխանում է: Գլխավոր գյուղատնտեսի հաջորդ կանգառը Վանաձորի «Թալգրիգ» ընկերություն է: Նորաստեղծ այս ընկերությունում արդեն գործում է ցորենի ներմուծման և ալյուրի, մակարոնեղենի, հրուշակեղենի, լավաշի մեկ արտադրամաս: Գործարանի տնօրինությունը նախատեսում է այս տարի մեծացնել պահեստավորման հնարավորությունը: Թալգրիգը 90 աշխատակից արդեն ունի, խոստանում են ևս 210-ին ապահովել աշխատանքով: Գյուղնախարարի այցի ավարտին մարզխորհրդի արտահերթ նիստն էր: Անցած տարի գյուղատնտեսության ոլորտում աչքի ընկած համայնքապետերը, ֆերմերները, անասնաբույժները և հողագործները Գյուղնախարարից հուշամեդալներ և պատվոգրեր ստացան: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23834]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր