211652_close_icon
views-count4943 դիտում article-date 23:40 12-09-2017

Շիրակի մարզպետարանը պարզաբանում է «Գյուղատնտեսը՝ առողջապահության վարչության պետ» վերնագրով հոդվածի վերաբերյալ

Հարգելով և խրախուսելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, մամուլի ազատությունը և բազմակարծությունը, ինչպես նաև հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելու մեր սկզբունքին, հարկ ենք համարում անդրադառնալ «Գյուղատնտեսը՝ առողջապահության վարչության պետ» վերնագրով հոդվածին` Շիրակի մարզպետարանում կադրային նշանակումների մասին, որը տպագրվել է «Փաստ» օրաթերթում, արտատպվել է մի քանի այլում: Ձեռնպահ մնալով հոդվածի վերաբերյալ որևէ մեկնաբանությունից, սույնով տեղեկացնում ենք. 1. ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմում «Առողջապահության վարչություն» անունով ստորաբաժանում գոյություն չունի: 2. Պարոն Մեսրոպ Բզնունին նշանակվել է ոչ թե առողջապահության վարչության պետ, այլ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: 3. Պարոն Բզնունին որևէ կուսակցության անդամ չէ: 4. Պարոն Բզնունու նշանակումը համապատասխանում է ՀՀ օրենսդրության տառին և ոգուն: Եթե հոդվածագրի կարծիքով որևէ օրենք է խախտվել, ապա խնդրում ենք նշել, թե կոնկրետ որ օրենքի որ հոդվածն է խախտվել: 5. ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմում «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն» անունով կառուցվածքային ստորաբաժանում գոյություն չունի: 6. ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ պարոն Արամ Անտոնյանը հանդիսանում է ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի նախագահ: Վերջինս աշխատում է Շիրակի մարզպետարանում 2004 թվականից` նախ որպես առաջատար, ապա գլխավոր մասնագետ, բաժնի պետ և 2016 թվականի օգոստոսի 3-ից` վարչության պետ: Պարոն Անտոնյանի պաշտոնավարումը չի հակասում ՀՀ օրենսդրությանը: Եթե խախտվել է ՀՀ որևէ օրենք, ապա խնդրում ենք կոնկրետ նշել օրենքն ու հոդվածը: [b]ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր