211652_close_icon
views-count1771 դիտում article-date 18:43 07-03-2014

Պետք չէ փորձել հասկանալ, պետք է սիրել կնոջը

Երբ կինը երջանիկ է, ապա նրա շրջապատի մարդիկ կարողանում են սևեռվել կարևոր գործերի վրա: Երբ կինը դժբախտ է, ապա նրա դժբախտությունը անդրադառնում է շրջապատի մարդկանց ոչ միայն գործերի, այլ առաջին հերթին՝ առողջության վրա: Մի խոսքով կնոջը երջանկությունը բազմաթիվ հարցերի լուծման բանալին է: Նրան երջանկացնելու համար տղամարդկանց մի մասը ջանքեր է գործադրում պարզելու, թե ինչ է ուզում կինը: Փորձը ցույց է տալիս, որ այդ ջանքերը մեծ մասամբ զուր են: Ասում են, թե կա կանացի չորս վիճակ՝ աղջիկ, պոռնիկ, կին, մայր: Ասում են, թե այս չորս վիճակները կարող են ապրել մեկ կնոջ մեջ՝ նույնիսկ զուգահեռաբար: Հնարավոր է, որ կնոջ մեջ ապրող պոռնիկը կյանքում երբեք գլուխ չբարձրացնի: Այդպիսի կինը երբեք չի դավաճանում ամուսնուն: Հնարավոր է, որ կնոջ մեջ երբեք չզարթնի մայրը: Այդպիսի կինը երբեք չի հղիանում: Իսկ եթե չարթնանա կինը, ապա երբեք չի ամուսնանում: Աղջիկ վիճակը նույնպես ուղեկցում է կնոջն ամբողջ կյանքում: Այդ վիճակում նույնիսկ տարեց կինը ուրախանում է այնպիսի բաներից, որից կարող է ուրախանալ աղջիկը: Դա ցույց է տալիս, որ նրա մեջ այդ պահին արթնացել է աղջիկը: Այս վիճակների փոխակերպումներով մասամբ բացատրվում է չբերության և ամուսնալուծություների պատճառները: Դա նշանակում է, որ կինը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում մտնել կնոջ կամ մոր վիճակի մեջ: Մի վճակից մյուսը փոխակերպումները ֆիզիոլոգիական բացատրություն չունեն և տակավին մնում են առեղծված: Ահա այս առեղծվածային փոխակերպումների պատճառով կնոջը հասկանալը բարդանում է: Մարդը փորձում է հասկանալ, թե ինչ է ուզում կինը կոնկրետ վարքի մեջ, սակայն մի պահ անց կինը փոխակերպվում է այլ վիճակի և դառնում այլ որակ, այլ մոտեցումներով և ցանկություններով: Մինչ մարդը փորձում է հասկանալ փոփոխված վիճակում կնոջ վարքը, նա բանդանդերսի նման փոխակերպվում է այլ արարածի: Կանացի փոխակերպումներին օգնում է նաև շպարը, զարդերը և կանացի հարդարման պարագաները: Դրանց օգնությամբ նա կարողանում է մտնել բոլորովին նոր կերպարների մեջ: Այդ փոխակերպումներին անծանոթ մարդը նույնպես չի կարողանում արագ կողմնորոշվել, թե տվյալ պահին ինչ է ուզում կինը: Սակայն ամենաանկանխատեսելին և ամենաանհասկանալին գործնական կինն է: Եթե գործի թեժ պահին կնոջ մեջ զարթնում է մայրը, նա թողնում է ամեն ինչ և սևեռվում իր մայրական պարտավորությունների վրա: Իսկ եթե զարթնում է աղջիկը, ապա գործը թողած կարող է սևեռվել մանրուքների, փոքրիկ փայլփլուն առարկաների վրա, և արդյունքում կարող է գործը ձախողել: Իրականում այդպիսի փոխակերպումներ գոյություն չունեն: Դրանք մտածածին են ու կեղծ: Եվ կնոջը հասկանալու միակ բանալին նրա սերն է: Եթե նա սիրում է, նույն պահին դառնում է աշխարհի ամենահասկանալի և ամենականխատեսելի արարածը՝ անկախ նրա կրթությունից, դաստիարակությունից, տարիքից, սոցիալական դիրքից: Այնպես որ, պետք է պարզապես սիրել կնոջը և նա ամբողջովին հասկանալի կդառնա: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր