211652_close_icon
views-count1169 դիտում article-date 15:31 07-03-2014

Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Մարտի 8-ի առթիվ

Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի առթիվ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների անունից շնորհավորական ուղերձ է հղել: [b]SHAMSHYAN.com[/b]-ը Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը ներկայացնում է ստորեւ. «Այս գեղեցիկ տոնն է՛լ ավելի է արժևորվում` գարնան գալուստն ազդարարելով, և գարունն է՛լ գեղեցիկ է հատկապես Ձեզ նվիրված տոնով: Սիրելի՛ հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել ու գնահատում ենք կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի է ձեր դերն ընտանիքի կայունության, օջախի պահպանման և երեխաների դաստիարակման գործում: Պատմականորեն ապացուցված է, որ հայ կինը ոչ միայն երկրապահ է, այլ նաև օրհասական պահին միշտ էլ նեցուկ է կանգնել ամուսնուն և եղբոր, որդու հետ մարտնչել է՝ հանուն ընտանիքի և երկրի պաշտպանության: Արցախյան ազատամարտում դա ևս մեկ անգամ հաստատվեց` ապացուցելով, որ հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան՝ երկրապահ է ծնել, այլ նաև մարտադաշտում զենքը ձեռքին պատրաստ կանգնել է իր երկրապահ մարտնչող զավակի, եղբոր, ամուսնու կողքին: Մեր սիրելի մայրեր, քույրեր, սիրելի կանայք: Ձեզնից շատերն անդառնալի կորուստներ ունեցան` հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը: Հատկապես Ձե՛զ եմ շնորհավորում՝ անկախության համար նահատակված մեր հերոսների մայրեր, մեր սիրելի Գրետա մայրիկ, խոնարհվում եմ ձեր մեծ կամքի ու հավատի առաջ, ցանկանում ձեզ առողջություն, ուժ ու կորով: Յուրահատուկ շնորհավորանքս հղում եմ Ձեզ` Արցախի հերոսական մայրեր, Արցախի հերոս կանայք: Դուք արեցիք ամեն ինչ՝ ազատագրական պայքարում ձեր տունը պաշտպանելու համար, մեզ պարտադրված պատերազմում հաղթանակի հասնելու համար: Փա՛ռք Ձեզ: Առանձնահատուկ շնորհավորում եմ ազգային բանակում ծառայող հայուհիներին, կին-ազատամարտիկներին, Հայոց բանակի սպաների կանանց և այն բոլոր մայրերին, ում որդիներն այսօր ծառայում են մեր բանակում, պաշտպանում են երկրի սահմանները: Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում նաև բոլոր այն մայրերին, ում զավակները մարտի 5-ի երդմամբ ընդգրկվեցին ‹‹Պատանի երկրապահ›› ակումբի շարքերը: Նրանք են մեր բանակի վաղվա զինվորները, սպաներն ու երկրի տերերը: Մարտի 8-ի առիթով մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր հայ կանանց՝ մաղթում եմ առողջություն, երջանկություն, ցանկությունների իրականացում և խաղաղություն հայոց աշխարհին»:

Նմանատիպ նյութեր