1630 դիտում
09:38 01-06-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքն ու ուղերձը՝ երեխաներին
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս մասին ասված է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը այն ներկայացնում է ստորեւ.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր մանուկներին այս գեղեցիկ տոնի առիթով։ Զուր չի ասված, որ երեխաները երկրի ապագան են։ Ուստի մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ երաշխավորենք փոքրիկների համար խաղաղ, անհոգ մանկություն։ Երկրապահն իր պարտքն ու պարտականությունն է համարում մանուկների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում հայոց պետականությանը սատարելը։
Հենց այդ նպատակով է, որ «Պատանի երկրապահ» կառույցի տասնյակհազարավոր տղաների եւ աղջիկների համար կազմակերպում ենք հրամանատարասերժանտական դասընթացներ՝ փոխանցելով նրանց հմտություններ շարային, կրակային, ֆիզիկական պատրաստվածությունից, առաջին բուժօգնությունից, արտակարգ իրավիճակներում կողմնորոշումից, հայ ազգի եւ հայոց եկեղեցու պատմությունից։ Գոհունակությամբ արձանագրեմ, որ այս ազգանվեր գործում ԵԿՄ-ին աջակցում են պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցին։
Բոլոր այս ձեռնարկներում անուրանալի աջակցություն է ցուցաբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անչափ կարեւորում է գալիք սերնդի հայեցի կրթման, դաստիարակման նշանակությունը։
Սիրելի՛ երեխաներ, հարգարժա՛ն պատանի երկրապահներ, պատահական չէ, որ ամառային ուսումնամարզական վարժանքները Երկրապահն սկսում է հենց հունիսի 1-ից, որ ե՛ւ ամռան առաջին օրն է, ե՛ւ օր է, որ միջազգային օրենսդրությամբ նվիրված է ձեր իրավունքների պաշտպանությանը։ Այս տարի Գեղարքունիքի մարզի մի գեղատեսիլ հատվածում կազմակերպվող ամառային վարժանքներին կմասնակցեն, զուգահեռաբար էլ ամառային հանգիստ կանցկացնեն մոտ 5 000 պատանի երկրապահ կամավորական, երեխաներ, որ լինելու են վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանի եւ պաշտպանված, ինքնիշխան Արցախի տերն ու տիրականը, լինելու են հայոց պետականության, հայկական հայրենիքի ծառան ու ծաղկեցնողը։
Թանկագի՛ն երեխաներ, որ բնակվում եք հայրենիքում, Արցախում եւ Սփյուռքում, եւս անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ ամենքիդ առողջություն, երջանկություն, հաջողություններ բոլոր ձեռնարկներում, իսկ աշխարհին՝ խաղաղություն, որ ձեր միակ մտահոգությունը խաղաղ, ստեղծագործ աշխատանքը լինի, որ կարողանաք լիարժեքորեն դրսեւորվել ձեր նախընտրած ոլորտներում, հայրենիքի, պետության, ընտանիքի, իսկ առանձին շնորհալիներն էլ՝ աշխարհի համար պիտանի մարդիկ դառնան»։
Նմանատիպ նյութեր
1493 դիտում
18:38 05-05-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը` Արցախի ԱԺ ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ
4873 դիտում
09:57 20-10-2017
Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ
Այս բաժնից
2218 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
673 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
622 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի