211652_close_icon
views-count14539 դիտում article-date 21:07 20-03-2014

Խոշոր ավտովթար՝ Սարալանջի ճանապարհին, վարորդը «Պրիորա»-ով տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհին Ավետիսյան փողոց և Ազատության պողոտա տանող ճամփաբաժնի վրա գտնվող հատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել 1-03 շտապօգնության բրիգադը և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ ՎԱԶ 21723 մակնիշի 33 ԼD 366 համարնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն, ինչից հետո ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ ՃՈ աշխատակիցների հետ, որոնց էլ շտապօգնության բրիգադը օպերատիվորեն տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատը, որոնց աշխատանքի արդյունքում հոսանքազրկվեց և մեքենայից դադարեցվեց դիզվառելիքի արտահոսքը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել էին նաև Քաղլույսի աշխատակիցները, ովքեր տարածքը ժամանակավորապես հոսանքազրկեցին, որպեսզի կարողանան անվտանգ տեղափոխել տապալված սյունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Իսրայելյան 43 շենքի բնակիչ Զորայր Խլղաթյանի անվամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր