211652_close_icon
views-count47725 դիտում article-date 11:07 17-07-2020

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են «Լադա Պրիորա»-ն ու «Ուազ»-ը. վերջինս կողաշրջվել է, մաքսային ավագ տեսուչն ու 2 տեսուչները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դեբեդ գյուղի վարչական տարածքում, բախվել են Վանաձորի բնակիչ՝ 29-ամյա Էդուարդ Ավետիսյանի վարած «Լադա Պրիորա» մակնիշի և Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ՝ 61-ամյա Ռադիկ Կիրակոսյանի վարած «Ուազ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Ուազ»-ը կողաշրջվել է, իսկ «Լադա Պրիորա»-ի վարորդ Է. Ավետիսյանն ու նրա 2 ուղևորները՝ Վանաձորի բնակիչներ, 25-ամյա Հովիկ Մարիտիրոսյանն ու 35-ամյա Արմեն Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպրատիվ խումբը՝ բաժնի պետ Միլենա Եղշատյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու դարձի բերել կողաշրջված «Ուազ»-ը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված «Լադա»-ի վարորդն ու մյուս վիրավոր ուղևորներն աշխատում են Բագրատաշենի մաքսակետում, երկուսը՝ մաքսային տեսուչ, մեկը՝ ավագ մաքսային տեսուչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր