Բացառիկ BMW X5` Hamann-ից
Ժնևի ավտոշոուի շրջանակներում երեկ` մարտի 6-ն, կայացավ գերմանական Hamann ընկերության կողմից լիցքավորած երրորդ սերնդի BMW X5 ամենագնացի պրեմիերան:
40մմ-ով ավելի ցածր և 12 սմ-ով ավելի լայն BMW X5-ը նոր աէրոդինամիկ թափք է ձեռք բերել, բացառիկ` 22 դյույմանոց Anniversary Evo Hyperblack անվասկավառակներ, նոր բամպերներ, նոր լուսարձակներ, բազմաթիվ լրացուցիչ աքսեսուարներ:
Բացի այդ, իջեցվել է ամենագնացի կախոցը, իսկ մեքենայի սրահը շքեղ հարդարանք է ստացել:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: