211652_close_icon
views-count1175 դիտում article-date 09:22 07-03-2014

Ծրագրով տարրական դասարանների աշակերտներին սովորեցնում են, որ ամեն ինչ սեռով չէ պայմանավորված, սեռն ընտրովի է․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է․ ««Ես և շրջակա աշխարհ» առարկայի ծրագիրը վերջին օրերին լուրջ մտահոգություն է առաջացրել։ Պատճառն այն է, որ մասնագետներն այս ծրագրային չափորոշիչում լուրջ վտանգներ են տեսնում, հատկապես կապված այն բանի հետ, որ ծրագրով 2-4-րդ դասարանների աշակերտներին նոր ուսումնական տարվանից քարոզվելու է այն, որ սեռն ընտրովի է։ Այս խնդրի շուրջ իր մտահոգությունն էր հայտնել նաև «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, ով նաև դիմել է ԿԳ նախարարին։ Խաչիկ Ստամբոլցյանը նշել էր. «Այսինքն, ծրագրով երեխային բացատրում են, թե ինչ է գենդերը, գենդերային տարբերությունները։ Աշակերտներին սովորեցնում են, որ ամեն ինչ սեռով չէ պայմանավորված, սեռն ընտրովի է»։ «Առավոտ»-ի հետ զրույցում այս խնդրի շուրջ իր մտահոգությունները հայտնեց նաև Եկեղեցական հասարակական հարցերի հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Նա տեղեկացրեց, որ խնդիրը քննարկում են, այն ներկայացված է Մայր աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենին ու քննարկումներից հետո համապատասխան եզրակացության կգան, ինչը կներկայացնեն համապատասխան մարմիններին։ Կապված առարկայական ծրագրի հետ՝ հոգևորականը մանրամասնեց. «Դպրոցական դասագրքերում կամ ծրագրում ընտրովի սեռի գաղափարը ներգրավված էր խաղերի կամ քննարկումների միջոցով, ուստի մենք պետք է հարցում կատարենք, թե ինչ հիմքով է այդ ծրագիրը ներգրավվել»։ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նկատում է, որ այնքան հեռու ենք գնացել, որ արդեն նման գաղափարախոսությունը ներթափանցում է կրթական համակարգ։ Այնուհետև նշում է, թե դա ընդունված մեթոդ է, պարարտ հող նախապատրաստել, հետո գաղափարին տալ օրենսդրական տեսք։ Հոգևորականը փաստում է. «Այս ծրագիրը ներդրվել է մինչև գենդերային հավասարության մասին օրենքի վերաբերյալ Աժ-ում քննարկում կազմակերպելը։ Այդ գաղափարն արդեն իսկ շրջանառության մեջ է դրված եղել մեր հասարակությունում։ Այն տեղ է գտել համալսարանական ծրագրերում, հատկապես ամերիկյան կազմակերպությունների հովանավորությամբ հրատարակություններում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր