727 դիտում
11:41 06-03-2014
Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Հանս Հորբախին
Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն ս.թ. փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանության է արժանացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկըե` հավելելով, որ ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները:
Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու կամուրջ ԵՄ-ի և Մաքսային միության միջև, քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համագործակցության բավականաչափ փորձ:
Ա
ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև Անվտանգության խորհրդի և նրա աշխատակազմի աշխատանքների առանձնահատկությունները, ուղղություններն ու նպատակները:
Արթուր Բաղդասարյանն ու Հանս Հորբախը քննարկել են նաև երկու երկրների միջև առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
996 դիտում
13:52 17-02-2014
Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը
799 դիտում
17:55 28-02-2014
Արթուր Բաղդասարյանն ընդունել է «Ռոսստանդարտ»-ի ղեկավար Գրիգորի Էլկինին
874 դիտում
12:51 05-03-2014
Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
586 դիտում
11:05 25-11-2024
Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են