211652_close_icon
views-count799 դիտում article-date 17:55 28-02-2014

Արթուր Բաղդասարյանն ընդունել է «Ռոսստանդարտ»-ի ղեկավար Գրիգորի Էլկինին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է իր հրավերով Երևանում գտնվող ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) ղեկավար Գրիգորի Էլկինին, ով նաև ԱՊՀ անդամ երկրների ստանդարտիզացման հարցերով միջպետական խորհրդի նախագահն է: Կողմերը քննարկել են ստանդարտացման և չափագիտության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի իրականացմանը, տեղեկատվության փոխանակման մեխանիզմների ներդրման, ռազմական ստանդարտացման ոլորտում համագործակցությունը խորացնելու, Հայաստանում ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների ստեղծման, ինչպես նաև Հայաստանում որակի պետական մրցանակի շնորհման ինստիտուտի կիրարկման հարցերին: Արթուր Բաղդասարյանն ու Գրիգորի Էլկինը կարևորել են ստանդարտացման և չափագիտության ոլորտներում հայ-ռուսական միջպետական պայմանագրեր կնքելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ ևս:

Նմանատիպ նյութեր