1631 դիտում
08:55 06-03-2014
ՄՄ–ն ԱՀԿ–ի հետ չի բանակցելու, դա Հայաստանը կանի միայնակ․ 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է․ «Մաքսային միությունն Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ չի բանակցելու։ ԱՀԿ-ի հետ բանակցում է Ղազախստանը, որը պետք է ավարտի այս տարի։ Բելառուսին դեռ շատ կա՝ մինչ ԱՀԿ-ին անդամակցելու որոշում կայացնի»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային էկոնոմիկայի և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի առևտրային քաղաքականության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին։
Դիտարկմանը, որ ՀՀ պաշտոնյաները նշում են, թե քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր պայմանավորվածություններ ունեն ԱՀԿ-ի հետ, իսկ ՄՄ-ում այլ կանոններ են գործելու, ապա հենց ՄՄ-ի կողմից նոր բանակցություններ են սկսվելու ԱՀԿ-ի հետ, Պորտանսկին պատասխանել է, որ ՄՄ-ին Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության դեպքում ԱՀԿ-ի կողմից հարցեր կառաջանան հենց այդ հանրապետություններին և ոչ թե Մոսկվային կամ Մաքսային միությանը. «Նրանք ստիպված կլինեն փոխել իրենց մաքսատուրքերը դրանք համապատասխանեցնելով ՄՄ մաքսատուրքերին։ Եվ այդ խնդիրը պետք է լուծեն կոնկրետ Հայաստանը՝ ԱՀԿ-ի հետ և Ղրղըզստանը՝ ԱՀԿ-ի հետ։
Այսինքն, ՄՄ շրջանակներում միասնական բանակցային գործընթաց ԱՀԿ-ի հետ չի կարող լինել։ Ոչ պաշտոնապես կարող են լինել միայն ռուսական խորհրդատուներ, որոնք կմասնակցեն բանակցություններին, բայց պաշտոնապես կողմերը լինելու են Հայաստան-ԱՀԿ և Ղրղըզստան-ԱՀԿ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5442 դիտում
10:48 26-02-2019
Այդ ագրեսորի, անկանխատեսելի մարդու հետ միայնակ հանդիպելը ցանկալի չէ․ «168 ժամ»
5831 դիտում
10:54 16-06-2018
ԵՄ-ն ՀՀ-ի ամենամեծ դոնորն է և ավելի մեծ ներդրումներ կանի քաղաքական կամքի պարագայում․ «168 ժամ»
Այս բաժնից
1996 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
544 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
514 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի