1008 դիտում
10:48 28-04-2015
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին միայնակ մնալով` Թուրքիան չի կարողանա երկար դիմագրավել միջազգային ճնշումներին. 168 Ժամ
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին միայնակ մնալով` Թուրքիան չի կարողանա երկար դիմագրավել միջազգային ճնշումներին»,- այս մասին «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է ռուսաստանցի վերլուծաբան, Regnum լրատվական գործակալության Արևելյան խմբագրության ղեկավար, սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Թուրքիայի ԵՏՄ անդամակցության հնարավորությանը հայ-թուրքական սահմանների փակ լինելու պայմաններում:
Ռուս վերլուծաբանն ասել է, որ Հայաստանը ցանկության դեպքում կարող է խոչընդոտել Թուրքիային միանալ ԵՏՄ-ին, ինչի մասին խոսում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, բայց նա չի կարծում, թե Հայաստանը կցանկանա: «Կդիտարկվի Թուրքիա-ԵՏՄ յուրաքանչյուր անդամ երկրի հետ առանձնահատուկ հարաբերությունների հարցը: Ես կարծում եմ, որ առաջիկա մեկուկես, ամենաշատը երկու տարի մենք ունենալու ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում և հայ-թուրքական սահմանի բացում: Ամեն ինչ գնում է դրան: Այն բանից հետո, երբ Թուրքիան միայնակ մնաց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին, Թուրքիան չի կարողանա դիմագրավել ճնշումների նման ռեժիմի, ուստի փորձելու է Հայաստանի հետ համագործակցության եզրեր փնտրել: Կա, իհարկե, ադրբեջանական գործոնը, բայց ես գտնում եմ,որ դրական հանգուցալուծման են գալու կողմերը»,- ասաց վերլուծաբանը:
Վերջինիս համոզմամբ` հայ-թուրքական սահմանն այլևս լոկալ սահման չէ, այլ ԵՏՄ-Թուրքիա սահման և ՌԴ-ն հետարքրքված է ԵՏՄ անդամ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1854 դիտում
17:40 12-03-2014
Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների դեմ ուղղված հատուկ կոմիտե է ստեղծվել
1085 դիտում
10:31 16-09-2014
Կանադայում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագիրը
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1753 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»