Այս շաբաթ ԿԲ-ն շուկա է ներարկել մոտ 25 միլիոն դոլար․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Որքան էլ առաջին հայացքից ակնհայտ չլինի, մեր երկրի տնտեսությունը խորը ճգնաժամում է և դրա պաշտոնական ապացույցները արդեն կան։
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքների, դրամի կայունությունն ապահովելու նպատակով միայն փետրվար ամսին ԿԲ-ն շուկա է նետել ավելի քան 61 միլիոն կանխիկ դոլար։ Իսկ միայն այս շաբաթ ԿԲ-ն շուկա է ներարկել ևս մոտ 25 միլիոն դոլար։ Նման փութաջանությամբ Կենտրոնական բանկը «աշխատում էր» նաև 2009 թվականի հունվար-փետրվարին և կրկին խնդիր էր դրել ապահովել դրամի կայունությունը։
Սակայն այդ տարի մարտի 3-ին դրամը փլուզվեց և մեկ դոլարի գինը մեկ օրում 305 դրամից բարձրացավ մինչև 400 դրամի։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ հիմա գնում է նույն գործընթացը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։