211652_close_icon
views-count5785 դիտում article-date 17:30 05-03-2014

40 միլիոն ադրբեջանցու պպզացրել, երգացրել եմ, բայց այսօր «հայ-հայ» է՝ ինձ խեղդում եք. Մանվել Գրիգորյան

«40 միլիոն ադրբեջանցիներին պպզացրել, երգացրել եմ, բայց դուք այսօր հասել եք, «հայ-հայ» է՝ խեղդում եք, ճամփա էլ չեք տալիս, որ անցնենք»,-այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: «Այսօր այնքան ուժեղ եք, որ ինձ էլ եք վրա տալիս: 40 միլիոն թուրքը ինձնից վախեցավ: Նրանց պպզացրել, երգացրել եմ, բայց դուք այսօր ինձ խեղդում եք: Այսօր լրագրողները «դաժե» մի քանի անգամ փորձում էին ինձ «շառով տալ», թե լավ բան չկա: Առանց վատի լավը չի լինում: Եթե ասենք՝ սաղ լավա, դա չի լինի, եթե ասենք՝ սաղ վատա, դա էլ ճիշտ չի լինի: Բայց կարեւորը՝ մենք պետություն եւ անկախություն ունենք: Քառասուն միլիոնանոց Ադրբեջանը չկարողացավ վրեքներս, իսկ դուք հասել եք, «հայ-հայ է», խեղդում եք, ճամփա էլ չեք տալիս անցնենք: Նրանք մեզ տեսել, երգել են, բայց հիմի դուք մեր ճամփեն կտրում եք»,- ասաց նա՝ նշելով, թե այն կարծիքին չէ, որ վատը պետք է չասենք, բայց դեմ է հուսախաբվելուն:

Նմանատիպ նյութեր