Միասին աշխատելով՝ հնարավոր է հասնել երկարատև խաղաղության ԼՂ հարցում. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է. «Դրական հանդիպումներ կլինեն այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Հնարավոր է երկարատև խաղաղության հասնել միասին աշխատելով»:
Ավելի վաղ Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել է. «Մենք դեռ ցանկանում ենք Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար կարգավորում»:
Իսկ էլ ավելի վաղ իր գրառումներում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը նշել էր, որ անհամբերությամբ է սպասում Հաագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հետ հանդիպելուն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ մարտի 23-ին, մեկնել է Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: