211652_close_icon

Հայաստանը կմասնակցի՞ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին, եթե Ռուսաստանը խնդրի․ ՀԺ

views-count1162 դիտում article-date 10:10 05-03-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության խորհրդից չեն պատասխանել մեր հարցմանը Հայաստանը կհամաձայնի մասնակցել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին, եթե որպես ՀԱՊԿ անդամ գործընկեր ՀՀ-ից այդպիսի օգնություն խնդրի Ռուսաստանը։ «Այսօր (երեկ-խմբ.) ՌԴ նախագահը հայտարարել է Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունների բացառման մասին։ Սրանով ամեն ինչ ասված է»,– երեկ այսպես է պատասխանել ԱԽ քարտուղարի խոսնակը մեր նախօրեին ուղարկված հարցմանը։ Խոսքը Վ. Պուտինի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն մտքի մասին է, թե առայժմ Ղրիմում ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմը չբացառվեր, ՀՀ–ն կմասնակցեր դրան։ Համենայնդեպս. ԱԱԽ-ից ստացված պատասխանը հակառակը պնդելու որևէ հիմք չի տալիս»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր