Կանադան մասնակցելու է Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին
Կանադան մասնակցելու է Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
Նա հայտարարել է, որ կանադական կործանիչները ավիահարվածներ են հասցնելու զինյալների դիրքերին, սակայն Կանադան չի մասնակցի ցամաքային ռազմական գործողությանը: Նրա խոսքերով` այդ գործողությունը կօգնի խոչընդոտել զինյալների գործողությունները:
Հարփերը հավելել է, որ Օտտավան չի ռմբակոծելու Սիրիայում իսլամականների դիրքերը: Նա չի բացառել, որ ռազմական գործողությանը Կանադայի մասնակցությունը կարող է տևել կարճ: Հոկտեմբերի 3-ին «Իսլամական պետության» դեմ պայքարին միացել է Ավստրալիան, իսկ հոկտեմբերի 2-ին` Թուրքիան: