Բելգիան կմասնակցի Սիրիայում ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություններին
Բելգիայի զինված ուժերը պատրաստ են մասնակցել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային ռազմական գործողություններին, հայտատարել է երկրի Պաշտպանության նախարար Ստեվեն Վանդերպուդը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ԶՈՒ ստորաբաժանումներ կուղարկի Սիրիա:
Նա նաեւ նշել է, որ բելգիացի զինվորականները չեն մասնակցի «ծանր մարտերին», քանի որ նախատեսված չեն դրա համար: