211652_close_icon

Հանրային հեռուստատեսությունում կրկին կրճատումներ են․ Հրապարակ

views-count1167 դիտում article-date 08:35 05-03-2014
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկացանք, որ Հանրային հեռուստատեսությունում կրկին կրճատումներ են սկսվել։ Մեզ զանգահարած անձինք ասում էին, որ 8 հոգի՝ հին աշխատակիցներ, ինժեներներ, վերջին օրերին ծանուցումներ են ստացել, որտեղ նշված է, որ իրենք երկու ամիս անց առանց աշխատանքի են մնալու։ Մենք կապվեցինք Հանրայինի հետ, սակայն այս պարզ հարցին պատասխանելու համար գրավոր հարցապնդում պահանջեցին և երեկ այդպես էլ չպատասխանեցին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր