211652_close_icon
views-count1432 դիտում article-date 13:44 24-12-2014

Coca-Cola-ն ողջ աշխարhում կրճատումներ է սկսել

Coca-Cola ընկերությունը սկսել է վերջին 15 տարվա ընթացքում ամենամասսայական կրճատումները: Մոտակա 2 շաբաթների ընթացքում մոտ 2000 աշխատակիցներ ողջ աշխարհում կազատվեն աշխատանքից: Կրճատումների ալիքը տարածվում է հիմնականում Ստամբուլի, Լոնդոնի, Հոնգկոնգի, Մեխիկոյի և Ատլանտայի շրջանային ստորաբաժանումների վրա: Ավելի վաղ հայտնի էր, որ հոկտեմբերին ընկերությունը սկսել է 3 միլիարդ դոլարի խնայողություն անել՝ կրճատումներն էլ դրա մասն են կազմում: Այս ամենի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ 2014 թ-ի սկզբին ընկերության եկամուտը 14%-ով նվազել էր:

Նմանատիպ նյութեր