«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Բավարիա»-ն ներկայումս այդքան վտանգավոր մրցակից չէ, որքան Մադրիդի «Ռեալ»-ը:
« Նախորդ մրցաշրջանում Ռիբերին և Ռոբբենը խաղում էին միասին և գտնվում էին գերազանց մարզավիճակում: Դրա շնորհիվ «Բավարիա»-ն հասավ մեծ հաջողությունների: Ընթացիկ մրցաշրջանում մյունխենցիները նույնպես իրենց խաղն են թելադրում մրցակինցերին: Այդուհանդերձ կարծում եմ, որ «Բավարիա»-ն ներկայումս այդքան վտանգավոր մրցակից չէ: Այդ հանգամանքը պարզ դարձավ նաև «Արսենալ»-ի հետ կայացած խաղի ժամանակ: Չնայած, որ մենք խաղում էինք 10 հոգով, այդուհանդերձ «Բավարիա»-ն չկարողացավ բազմաթիվ պահեր ստեղծել մեր դարպասի մոտ:Կարծում եմ ներկայումս «Ռեալ»-ը գերազանում է «Բավարիա»-ին: Մադրիդցիները ավելի հավասարակշռված թիմ ունեն»,-վենգերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: