211652_close_icon
views-count856 դիտում article-date 16:44 23-10-2014

«Անդերլեխտ»-ը հիասքանչ խաղաց. Արսեն Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Անդերլեխտ»-ի հետ կայացած խաղի մասին: Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ առավելության հասավ 2:1 հաշվով, ընդ որում երկու գոլերն էլ «զինագործներին» հաջողվեց խփել խաղի վերջին րոպեներին: ««Անդերլեխտ»-ը հիասքանչ խաղաց: Առաջին խաղակեսում մենք տնօրինում էինք խաղի ընթացքը, սակայն դարպասը գրավելու համար քիչ շանսեր ստեղծեցինք: Ընդմիջումից հետո սկսեցինք հաճախակի հակագրոհել: «Անդերլեխտ»-ը շատ կազմակերպված թիմ է: Նրանք շատ արագ էին պաշտպանությունից անցնում հարձակման: Շրջադարձային եղավ այն պահը, երբ «Անդերլեխտ»-ը չկարողացավ օգտվել հաշիվը կրկնապատկելու իր հիանալի շանսից: Խաղավերջում վճռորոշ դեր խաղացին փոխարինման դուրս եկած փորձառու խաղացողները: Մի քիչ անսպասելի է, որ երեք միավոր վաստակեցինք, քանի որ «Անդերլեխտ»-ը շատ լավ էր խաղում: Մենք գիտենք, որ Պոդոլսկին միշտ կարող է գոլեր խփել: Նա թիմի առանցքային խաղացողներից մեկն է, և նա այսօր ապացուցեց դա: Պոդոլսկին 115 խաղ է անցկացրել Գերմանիայի հավաքականի կազմում և դա պատահականություն չէ: Մյուս խաղում «Անդերլեխտ»-ին հյուրընկալելու ենք Լոնդոնւմ: Մենք այսօր շատ տեղեկություն ստացանք այդ թիմի մասին: Եթե կրկին կարողանանք հաղթել նրանց, ապա հաջորդ փուլ անցնելու մեր շանսերը կմեծանան»,- վենգերի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր