7680 դիտում
21:01 04-03-2014
«Գոլդ» համարանիշներով «Նիվայի» վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր` մարտի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ Արման Ավագյանը Արցախի փողոցում իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի 30 CC 002 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, իսկ հետո մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխել` Էրեբունի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48034 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
15607 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35864 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց