Սրանից վատ միայն պատերազմն է. Անդրանիկ Մանուկյան․ Իրավունք
«Իրավունք» թերթը զրուցել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
«Ձեր կարծիքով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հայ համայնքի ներկայացուցիչներին կստիպի, որ արտահոսք սկսվի դեպի Հայաստան կամ այլ երկրներ։
- Առայժմ՝ ոչ, բայց իհարկե, Աստված մի արասցե, եթե լինեն ուրիշ, ավելի վատ, անկանխատեսելի իրավիճակներ, շատ հնարավոր է, որ ինչպես ուկրաինացիները, այնպես էլ հայերը, որոնք կցանկանան տեղափոխվել այլ երկիր, հնարավոր է արտահոսք լինի։ Բայց ես կարծում եմ, որ նման բան չի լինի, հայերն իրենց այստեղ լավ են զգում։ Պետք է նորից ասեմ, որ հայերի նկատմամբ այստեղ քաղաքական որևէ խնդիր չկա, առավել ևս, որ հայերը կարողանում են իրենց պահել քաղաքական իրավիճակներին համապատասխան։
- Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ եթե ավելի վատ իրավիճակ լինի, հնարավոր է արտահոսք լինի։ Սրանից ավելի վատ ինչ եք տեսնում։
- Սրանից վատ միայն պատերազմն է։ Հույս ունենք, որ ամեն ինչ կկարգավորվի։
Ուկրաինան շատ լավ երկիր է, Եվրոպայի ամենախոշոր երկիրն է, և կարծում եմ. որ ամեն ինչ կկարգավորվի խաղաղ ճանապարհով և քաղաքական ու դիվանագիտական բոլոր խողովակները կօգտագործվեն, որ այս ճգնաժամը լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։