3154 դիտում
21:24 26-09-2021
2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն անխուսափելի չէր, վատ բանակցությունները լավ կռվից ավելի լավ են. Ոսկան Սարգսյան
«Մեր հազարավոր զոհված տղաները, գերիները, անհետ կորածները, Արցախի տարածքներն էի՞ն խանգարում, որ Հայաստանը խաղաղության դարաշրջան բացի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչո՞ւ այդ օրակարգը 2018թ․մայիսից մինչեւ 2020թվականի սեպտեմբեր չմտցվեց», իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
«2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն անխուսափելի չէր, վատ բանակցությունները լավ կռվից ավելի լավ են։ 214 միլիոն դոլարի չափ պարգեւավճար բաժանած իշխանությունը մի քանի միլիոն դոլար չճարե՞ց Արցախում գտնվող բանակին զրահաբաճկոններով եւ սաղավարտներով ապահովելու համար,որ 18-20 տարեկաններին այդպես անպաշտպան ուղարկեց <<Բայրաքթարների>> տակ։
Բա ո՞ւր էին Հակոբ Արշակյանի ներկայացրած հայկական ԱԹՍ-ները, որոնք այդպես էլ չհայտնվեցին Արցախի երկնքում։ Հազարավոր զոհերի համար պարտավոր էին ոչ թե ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել, այլ՝ քրեական գործ հարուցել։ 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացությունը մինչեւ հիմա՝ 2021թ․ սեպտեմբերի 26-ին հրապարակված չէ։
Լենինն ասել է՝ եթե ուզում են մի գործ ձախողել, հանձնաժողով են ստեղծում»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4003 դիտում
20:01 31-10-2021
Նիկոլ Փաշինյանը Սահակաշվիլիից ավելի վատ օրն է ընկնելու. Ոսկան Սարգսյան
60143 դիտում
20:49 21-11-2021
Ինչո՞ւ Սևանի ԱԳԼՃ-ներում գազն ավելի լավ են լցավորում, քան՝ Երևանում և Տավուշում. Ոսկան Սարգսյան
Այս բաժնից
502 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
646 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1120 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը