994 դիտում
10:42 07-03-2014
Թուրքիան է կանգնած աշխարհում կատարվող բոլոր հանցագործությունների թիկունքում. Իրատես de facto
«Իրատես de facto» թերթը գրում է. «Հայ-արաբական իրավական խորհրդին առիթ ունեցել ենք անդրադառնալու եւ ներկայացնելու, թե ինչպես է հետամուտ Հայ դատի խնդիրներին ու ինչ հաջողություններ է արձանագրել: «Իրատես de facto»-ն հնարավորություն ունեցավ զրուցելու խորհրդի ղեկավար, ազգությամբ արաբ Հուսամ ալ-Դին ալ-Հաբաշի հետ, ով նախապես ընդգծեց, թե իրենց խորհուրդն այն եզակի կառույցներից է, որ Հայ դատը դրեց ճիշտ «հունի» մեջ: «Չի կարելի անվերջ սպասել, թե երբ Թուրքիայի խիղճը կարթնանա, ու նա կապաշխարի կամ ներողություն կխնդրի»- նշեց մեր զրուցակիցը:
Ինչպե՞ս ստացվեց, որ լինելով այլ ազգի ներկայացուցիչ, Ձեզ հետաքրքրեցին Հայ դատն ու ցեղասպանության խնդիրները:
Ինձ համար մեծ պատիվ է Վահե Մահշիկյանի հետ ծանոթությունը: Նրա շնորհիվ ծանոթացա հայերի պատմությանը եւ ցեղասպանության մասին արխիվային նյութերին: Նա ինձ խնդրեց օգտագործել իմ միջազգային կապերը եւ փորձառությունը, որպեսզի մարդկային այս արդար դատը ցանկալի արդյունքի հասցնենք: Ի դեպ, նշեմ, որ ես այն ժամանակ Սիրիայի նախագահի միջազգային հարցերով ներկայացուցիչն էի եւ գլխավորում էի Սիրիայի պաշտպանության համար ստեղծված հանձնաժողովը: Երբեք ծայրահեղականությանը կողմ չլինելով, հավատում եմ, որ ո՛չ ազգային, ո՛չ կրոնական տարբերությունները չեն կարող խանգարել, որ մարդկային արդար դատը հանրայնացվի, և մեղավորները պատժվեն: Իմ ողջ գործունեությունը վկայում է, որ ես երբեք խնդիրները չեմ դիտարկել ազգային, կրոնական առանձնահատկությունները շեշտադրելով: Միջազգային քսանվեց իրավական խորհուրդների, տարբեր երկրների իրավագետների, տեղեկատվական ոլորտի փորձագետների աջակցությամբ հիմնեցինք հայ-արաբական խորհուրդը: Այս գործում մեծ դեր ունի իսլամի գործոնը:
Ձեր դիտարկմամբ, իսլամական աշխարհն ինչպիսի՞ վերաբերմունք ունի այս ոճրագործության հանդեպ և արդյոք կկարողանա՞ դուրս գալ Թուրքիայի դեմ:
Թուրքիան իսլամն օգտագործում է որպես քող իր գործած հանցագործություններն արդարացնելու համար: Բոլորովին վերջերս Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ մի կոնդակ հրապարակեցինք, որով փաստեցինք, որ հայերի դեմ գործած հանցագործությունը իսլամադավան թուրքերը չեն իրականացրել: Ավելին, ոճրագործությունը իսլամի հետ ոչ մի առնչություն չունի, եւ այն իրագործողները իսլամի հետեւորդներ չեն: Այս կոնդակը խորհրդի հաղթանակն է եւ մերկացնում է Թուրքիային: Այսօր հստակ երեւում է, որ Թուրքիան է կանգնած աշխարհում, մանավանդ արաբական երկրներում կատարվող բոլոր հանցագործությունների թիկունքում: Բոլորին արդեն պարզ է, որ Թուրքիան, իսլամը «չարաշահելով», երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Գաղտնիք չէ, որ այսօր ադրբեջանցիներին, չեչեններին, աֆղաններին եւ այլ ծայրահեղականների Թուրքիան օգտագործում է այլ երկրների դեմ հանցագործություններ իրագործելու համար: Այս մեթոդով էլ Սիրիան է կողոպտում` գողանալով Հալեպի գործարանները, հացահատիկը, բամբակը, ձեթը: Աշխատում է նաեւ Սիրիայի հյուսիսում բնակվող տեղացիներին «փոխարինել» եկվոր քոչվոր ցեղերով: Սա հերիք է, որ ապացուցվի, որ հարյուր տարի առաջ հայերի հանդեպ այս պետությունը ոճրագործություն է գործել»»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
17014 դիտում
09:55 03-06-2017
Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած. Դոն Պիպոն՝ մահափորձի մասին․ «Ժամանակ»
4174 դիտում
10:29 24-05-2016
Բալասանյանը նորից կանգնած է ճակատի «գիրը» փոխելու երկընտրանքի առջև. «Իրատես de facto»
Այս բաժնից
2098 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
601 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
559 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի