2520 դիտում
09:07 04-03-2014
Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզի Արտավազ համայնքում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ»֊ը գրում է․ «Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է։ Պատճառը մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն են։ Գործող գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանը, որին սատարում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, անկուսակցական իր մրցակցին՝ Աշոտ Մարգարյանին, ահաբեկում է։ «Իմ հոր վրա հարձակվել են գործող գյուղապետի կողքը կանգնած, իր համար աշխատող մարդիկ, ու այնտեղ է եղել գյուղի ավագանու անդամը, որը գյուղապետի հորեղբոր տղան է, իսկ Վարուժը գյուղապետ՝ Ռեմ Հովհաննիսյանի վստահված անձը պետք է լիներ։ Իսկ հորս վերնաշապիկին կաթած արյան համար ինձ են պատասխան տալու։ Նրան խփել են՝ ասելով թե տղուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»,– «Ժողովուրդ»-ին հայտնեց թեկնածու Աշոտ Մարգարյանը։
Սակայն համայնքի ղեկավար Ռ. Հովհաննիսյանը հերքեց լուրը։ Բնականաբար, մեղադրանքները չընդունեց նաև Կովալենկո Շահգալդյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
09:08 21-12-2014
Հանքավան-Արտավազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
1270 դիտում
16:33 21-12-2014
Հանքավան-Արտավազ ավտոճանապարհը կրկին երթեւեկելի է
Այս բաժնից
598 դիտում
11:05 25-11-2024
Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են