Հանքավան-Արտավազ ավտոճանապարհը կրկին երթեւեկելի է
Այսօր «Հրազդանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են Հանքավան-Արտավազ ավտոճանապարհին թափված քարաբեկորների մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով ամբողջովին երթևեկելի, տեկեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Այնուհետև կրկին տեղեկատվություն է ստացվել, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 22-րդ կմ-ում առկա է քարաբեկորի (10x5 մ) ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատուն և Կոտայքի մարզպետարանը: