Հանքավան-Արտավազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Այսօր ժամը 00.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հանքավան-Արտավազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձնելով ոչ երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ փակելով ավտոճանապարհը (մոտ 20 մ):
Ժամը 01.41-ի դրությամբ հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի քարաբեկորներից մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի: Աշխատանքները շարունակվում են: