1079 դիտում
08:57 04-03-2014
Մի կողմից մուծումները կատարում են, մյուս կողմից պայքարում կուտակայինի դեմ․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իր բիզնեսը կառավարման հանձնած ԲՀԿ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը տեղյա՞կ է, իր ընկերությունները մուծել են կուտակային կենսաթոշակի հինգ տոկոսը՝ հարցրինք նրան։ «Մուծումների խնդիրը տնօրենների գործն է»։ Կատարվե՞լ են մուծումները։ «Երևի»։
Փաստորեն, մի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լան» ու մյուսներն են այդ մուծումները կատարում, իր հերթին էլ ԲՀԿ հարվածային բրիգադն անխոնջ պայքարում է կուտակայինի դեմ, այո՞։ «Հարգելիս, ես բողոքում եմ նրա համար, որ կուտակային համակարգում պարտադիր բաղադրիչի ներդրումը հիմա՝ մի կառավարության կողմից, որը բացարձակ անվստահության ռեժիմով է գործում հասարակության մոտ, ժամանակավրեպ է»։ Բայց, միևնույն ժամանակ, ենթարկվում եք այդ կառավարության սահմանած խաղի կանոնների՞ն։ «Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենսդրություն, եթե այն գործում է, դու կարող է համաձայն չլինես այդ օրենքի հետ, բայց պիտի նաև օրինախախտ չլինես։ Գիտեք, եթե ես այսօր համաձայն չեմ, որ Հայաստանում մահապատիժ չկա, ես չպիտի գնամ մահապատիժ կիրառեմ սրա–նրա նկատմամբ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
31601 դիտում
17:20 18-01-2014
Պարտադիր կուտակայինի մասին օրենքի դեմ բողոքի ակցիա՝ Երևանում. ֆոտոշարք, տեսանյութ
5355 դիտում
17:19 22-03-2014
Կայացավ Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիան. ֆոտոռեպորտաժ