Պարտադիր կուտակայինի մասին օրենքի դեմ բողոքի ակցիա՝ Երևանում. ֆոտոշարք, տեսանյութ
Ժամը 14-ին Ազատության հրապարակում մեկնարկել էր «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը:
Երթին պետք է մասնակցեին նաև ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամները: Բողոքի երթն ուղեկցվել է հայրենասիրական երգերով և «Միա-ցում», «Կա-սե-ցում», «Հաղ-թա-նակ» վանկարկումներով: Երթի ընթացքում խցանումներ են առաջացել, սակայն, ինչպես նշել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, դրանք կապված են եղել երթի մասնակիցների՝ մերթընդմերթ կանգնելու հետ:
Վերջիններս անցել են Աբովյան փողոցով, ինչի պատճառով փողոցի երթևեկությունը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի