Բրեմենի «Վերդեր»-ի կիսապաշտպան Աարոն Հունտը Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Համբուրգ»-ի հետ կայացած խաղում դարձել է հրաշալի գոլային փոխանցման հեղինակ: Գերմանացի կիսապաշտպանը կրնկի նրբանկատ փոխանցումով հարվածային դիրք է դուրս բերել Զլատկո Յունուզովիչին, ով գրավել է մրցակցի դարպասը և վճռել է հանդիպման ելքը: