Magictaryan. Մխիթարյանի կախարդական հնարքները «Աուգսբուրգի» հետ խաղում հիացրել են համացանցը. տեսանյութ
Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի «Աուգսբուրգ»-«Բորուսիա» (Դորտմունդ) [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/20/80145/]խաղում[/url] (1:3) Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեխնիկայի վարպետության դասեր է տվել:
Մասնավորապես, հայ ֆուտբոլիստը խաղի ընթացքում 4 անգամ գնդակն անցկացրել է մրցակիցների ոտքերի արանքով։ Բացի այս բավական ունիկալ փաստից, Մխիթարյանը այս խաղում մի քանի անգամ աչքի է ընկել տպավորիչ փոխանցումներում և ոչ ստանդարտ քայլերով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում դարձավ «Բորուսիայի» առաջին գոլի հեղինակը, ինչպես նաև [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/21/80199/]ճանաչվեց[/url] հանդիպման լավագույն խաղացող: