211652_close_icon
views-count1497 դիտում article-date 10:55 03-03-2014

Հայտնի են հեղինակավոր «Օսկար»-ի հաղթողները. տեսանյութ

Այսօր` մարտի 3-ին, Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան հեղինակավոր մրցանակի հաղթողները: «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել ռեժիսոր Սթիվ Մաքքուի «Ստրկության 12 տարի» ֆիլմը: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Քեյթ Բլանշետը՝ «Կապուտաչյա Ժասմին» ֆիլմի համար: «Լավագույն դերասան» է ճանաչվել Մեթյու Մաքքոնեհին «Դալասյան գնորդների ակումբ» ֆիլմում դերակատարման համար: Լեոնարդո դի Կապրիոն այս տարի ոչ մի մրցանակի չի արժանացել: Առաջին մրցանակներից մեկը ստացել է երաժիշտ Ջարեդ Լետոն՝ Thirty Seconds To Mars խմբից: Նա հաղթել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Լյուպիտա Նիոնգոն՝ «Ստրկության 12 տարի» ֆիլմի համար: «Սառը սիրտը» (Frozen) «Օսկար» է նվաճել «լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: Այն հիմնված է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի վրա: «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցանակը նվաճել է Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն» իտալական ֆիլմը: «Գրավիտացիան» (Gravity) ոսկե արձանիկներ է ստացել «Լավագույն օպերատորի», «Լավագույն մոնտաժի», «Լավագույն ձայնային մոնտաժի» և «Լավագույն տեսողական էֆեկտների» համար: «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում մրցանակը հանձնվել է Ստիվեն Փրայսին «Գրավիտացիա» ֆիլմի համար: Ֆիլմը նվաճել է արդեն 6-րդ մրցանակը: «Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել ֆիլմի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր