211652_close_icon
views-count11815 դիտում article-date 23:36 02-03-2014

Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են «ГАЗель»-ն ու Infiniti-ները

Այսօր` մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են Infiniti մակնիշի 34 UQ 719 համարանիշի, «ГАЗель» մակնիշի 3203 Տ համարանիշի և մեկ այլ Infiniti մակնիշի 40 QO 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով 40 QO 001 համարանիշով Infiniti-ն հայտնվել էր ճանապարհի մեջտեղի հատվածում և պոկվել էր նրա անվահեծանը: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկություների 34 UQ 719 համարանիշի Infiniti-ն հաշվառված է Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ 40-ամյա Սերյոժա Գևորգյանի անվամբ, իսկ անվահեծանը պոկված Infiniti-ն հաշվառված է Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 34-ամյա Վաչե Վարդանյանի անվամբ: «ГАЗель» -ն էլ սպասարկում է թիվ 42 երթուղին: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր