211652_close_icon
views-count6480 դիտում article-date 21:47 02-03-2014

Երևանում ԱԱԾ աշխատակիցն ու նրա ընկերը կանխել են 28-ամյա տղայի ինքնասպանությունը

Այսօր` մարտի 2-ին, Երևանում կանխվել է երիտասարդ տղայի ինքնասպանությունը: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազնագել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր սահմանը և հայտարարում է, որ իրեն ցած է նետելու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, հավաքված քաղաքացիները իրենց ուժերով կարողանում են նշված երիտասարդին հետ բերել կամրջի վտանգավոր հատվածից ու արդեն դեպքի վայր ժամանած ոոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները նշված անձնավորությանը տեղափոխում են Մաշտոցի ոստիկանություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված անձնավորությունը Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ 28-ամյա Սարգիս Ս-ն է , ով աշխատում է Երևանում գործող բենզալցակայաններից մեկում` որպես լիցքավորող, և իր այդ քայլը պատճառաբանել է ֆինանսական անլուծելի խնդիրներով: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետքաննչական բաժանմունքի հետաքննիչ Վազգեն Բայրիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկություների ինքնասպանություն կատարող երիտասարդին փրկել են Երևանի բնակիչներ Ալեքս Աֆրիկյանը և Թելման Պետրոսյանը, վերջինս ըստ տեղեկությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է:

Նմանատիպ նյութեր