211652_close_icon
views-count26432 դիտում article-date 09:33 07-03-2016

Արտակարգ իրավիճակ Երևանում. հրշեջ-փրկարարները, ոստիկաններն ու շտապ օգնության աշխատակիցները համատեղ ուժերով կանխել են 31-ամյա տղայի ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Ֆրունզեի փողոցի թիվ 135 տան մոտ գտնվող եռահարկ տանիքին մի երիտասարդ է կանգնել ու սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 18 փրկարարական ջոկատը: Ժամանել է նաև 1-03 շտապ օգնության խումբը, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Ավելյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ այդ քաղաքացին հանդիսանում է հաճախակի հոգեպես անհավասարակշիռ վիճակում հայտնվող 31-ամյա Ն. Վ.-ն, ով դրսևորում է ագրեսիվ վարքագիծ: Տևական ժամանակ հրշեջ-փրկարարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները համոզում էին նրան, որպեսզի ինքնասպանություն չգործի: Այնուամենայնիվ, նշված ծառայությունների աշխատակիցներին հաջողվեց կանխել Ն. Վ.-ի ինքնասպանության փորձը, ով նախ՝ տեղափոխվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ այնտեղից էլ՝ «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր