800 ձիաուժ հզորության Mercedes-Benz G65 AMG` Brabus-ից
Հայտնի Brabus ընկերությունը Ժնևում շուտով կայանալիք ավտոշոուի շրջանակներում կներկայացնի Mercedes-Benz G65 AMG-ի հիման վրա նորացված Brabus 800 iBusiness յուրահատուկ ամենագնացը:
G-դասի ամենահզոր ամենագնացը նոր ներքին հարդարանք է ստացել և բազմաթիվ աքսեսուարներ` Apple-ից, որոնք թույլ կտան գործարար անձանց տարբեր խնդիրներ լուծել անմիջապես մեքենայի մեջ:
Բացի այդ, թյուներները արմատապես փոխել են գերմանական ագրեսիվ ամենագանցի արտաքին տեսքը, որը համալրվել է նոր` 23 դյույմանոց բացառիկ անվասկավառակներով և հզորացրել առանց այդ էլ հզոր շարժիչը:
Brabus 800 iBusiness-ի սրահը հագեցած է Apple-ի iPod պլանշետով, Mac Mini համակարգչով, որը միացած է առաստաղի 15,6 դյույմանոց մոնիտորի հետ, Apple TV մուլտիմեդիայով, iPad Mini պլանշետով, ինչպես նաև հասանելի ինտերնետով պրեմիում դասի ակուստիկ համակարգով, որի սաբվուֆերը գտնվում է բեռնախցիկում:
Թարմացումների արդյունքում Brabus 800 iBusiness-ի 6,0 լ ծավալով V12 շարժիչը 800 ձիաուժ հազորություն կապահովի:
100 կմ/ժ արագության ամենագնացը հասնում է 4,2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ: