800 ձիաուժ հզորությամբ Mercedes-AMG E63 S՝ Brabus-ից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գերմանական Brabus ընկերության Mercedes-Benz-ի թյունինգի վարպետները ներկայացրել են Mercedes-AMG E63 S նոր տարբերակը:
Ամենագնացը թյունինգի շնորհիվ ստացել է ավելի հզոր՝ 790 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը հնարավորություն է տալիս ընդամենը 3 վայրկյանում հասնել 100 կմ/ժ արագության:
Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժ:
Brabus-ը չի անտեսել նաև ամենագնացի դիզայնը, որը համալրվել է նոր՝ 21 դյույմանոց անվասկավառակներով, ինչպես նաև արտանետման նոր համակարգով և շքեղ սրահով: