9004 դիտում
12:30 01-03-2014
Գյումրիում «գողական» էլ կա, ամեն ինչ էլ կա. Շիրակի մարզպետ
«Շիրակի մարզում գողական էլ կա` ամեն ինչ էլ կա»,-այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով մարզում տեղի ունեցած վերջին փոփոխություններին եւ ներկա իրավիճակին: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
[b]-Պարոն Ցոլակյան, Շիրակի եւ Գյումրիի ոստիկանապետները փոխվեցին: Որպես մարզպետ, փոփոխություն զգու՞մ եք մարզում:
[/b]
-Դեռ փոփոխությունները նոր են, բայց այս կարճ ժամանակահատվածում էլ իրենց զգացնել տալիս են: Մարդիկ նորմալ աշխատում են:
[b]-Կարո՞ղ եք նշել, թե խոսքը ինչ փոփոխությունների մասին է:
[/b]
-Օրինակ, ոստիկանապետը հանդիպումներ է ունենում մարզի բնակչության հետ, ակտիվի հետ, ընդունելություններ է կազմակերպում, որը, ինչ խոսք, դրական էլեմենտներ է պարունակում: Մարդիկ արտահայտվելու, խոսելու, իրենց դարդն ու ցավը պատմելու հնարավորություն ունեն:
[b]-Իսկ երբ բնակչության հետ հանդիպում են, նրանց ի՞նչ դժգոհություններ են ներկայացվում: Օրինակ, մասնավոր զրույցներում Շիրակի մարզի բնակչությունը դժգո՞հ է «բեզպրիդելից», բնակչությունը իրավապահների առաջ նման դժգոհություն բարձրացնու՞մ է:
[/b]
-Ընկերական նման խոսակցությունների «թարգը» տվեք: Այդ ի՞նչ բաներ են, ի՞նչ խոսակցություններ են գցել մեջները եւ դուրս չեն հանում: Ի՞նչ է, հաճու՞յք են ստանում նրանից, որ ասում են՝ Գյումրիում այսպես է կամ այնպես: Գյումրիում ոչ մի բան չկա՛:
[b]-Վախի մթնոլորտ էլ չկա՞:
[/b]
-Ոչ մի բան չկա: Սովորական, նորմալ կյանք է, ոնց-որ մյուս քաղաքներում: Մի տեղ շատ, մի տեղ քիչ: Մեզ մոտ հանցագործությունների տոկոսը շատ ավելի ցածր է, քան շատ մարզերում:
[b]-Բայցեւայնպես, քրեական «հեղինակություններով» հարուստ մարզերից մեկն է:
[/b]
-Այդ ինչքա՞ն հարուստ է, որ ուրիշ տեղ չկա:
[b]-Դե, Խորհրդային միությունից եկած ժառանգությունը, ասում են, որ Շիրակի մարզում ավելի խորը արմատներ է գցել: Գյումրիում «գողականներ» կա՞ն, թե՞ ոչ:
[/b]
-Դա իրավապահ մարմիններին հարցրեք, ես տեղյակ չեմ: Ես այդ կատեգորիայով չեմ հետաքրքրվում:
[b]-Ամեն դեպքում դուք Շիրակի մարզպետն եք, չգիտե՞ք՝ կա, թե ոչ:
[/b]
-Կան, բնական է՝ կան, ո՞նց չկան: Ամեն ինչ էլ կա, ինչպես բոլոր քաղաքներում: Գողական էլ կա: Ամեն ինչ էլ կա: Բայց ամեն ինչ վերահսկվում է, ամեն ինչ կարգին է Գյումրիում: Ինչի՞ մասին է խոսքը:
Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
Նմանատիպ նյութեր
1650 դիտում
15:24 17-10-2021
Իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ և առանց խնդիրների. Շիրակի մարզպետ
Այս բաժնից
958 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1171 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
781 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար