1275 դիտում
09:58 01-03-2014
Ուկրաինայի նոր իշխանության վերաբերյալ Հայաստանը մինչև օրս որևէ դիրքորոշում չի հայտարարել․ 168 ժամ
«168 ժամ»֊ը գրում է․ «Արդեն երեք օր է Ուկրաինայի Գերագույն ռադան կազմավորել է նոր կառավարություն, որի ղեկավար է դարձել Արսենի Յացենյուկը, իսկ մինչ այդ Ուկրաինայի խորհրդարանը երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները հանձնել էր Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին։ Եվ Եվրամիությունը, և ԵՄ անդամ բազմաթիվ երկրներ՝ առանձին-առանձին, ինչպես նաև ԱՄՆ-ը հայտարարել են, որ Ուկրաինայի նոր կառավարությունը ճանաչում են լեգիտիմ և պատրաստ են աշխատել նրա հետ։
Աշխարհում, թերևս, միակ երկիրը, որ կասկածի տակ է դնում Ուկրաինայի իշխանության լեգիտիմությունը, Ոուսաստանն է։
Հասկանալի է, որ հենց այդ պատճառով Ուկրաինայի նոր իշխանության վերաբերյալ մինչև օրս որևէ դիրքորոշում չի հայտարարել նաև Հայաստանը։
Ինչո՞ւ պաշտոնական Երևանը դիրքորոշում չի հայտնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և այդ երկրում ձևավորված նոր իշխանության վերաբերյալ։
Երեկ մեր թղթակցի՝ այս հարցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսպիսի պատասխան է տվել. «Եթե հայտնելու լինենք, այն կհրապարակվի»։ Նույն հարցի պատասխանը մեր թղթակիցը փորձել է ստանալ նաև ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել, ինչպես սովորաբար, հնարավոր չի եղել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
09:11 06-03-2014
Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ ՀՀ իշխանությունը շատ լավ էլ դիրքորոշում հայտնում է․ 168 ժամ
4032 դիտում
23:57 22-05-2021
Պատերազմը Մանուկյաններից խլեց որդուն, իսկ թոռան մասին մինչ օրս որևէ տեղեկություն չունեն» 168.am
Այս բաժնից
928 դիտում
15:32 12-01-2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
814 դիտում
14:59 12-01-2025
Ո՛չ պարտադրվածն է խաղաղություն, ո՛չ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
1117 դիտում
13:53 12-01-2025
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Նիկոլ Փաշինյան