1378 դիտում
09:11 06-03-2014
Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ ՀՀ իշխանությունը շատ լավ էլ դիրքորոշում հայտնում է․ 168 ժամ
«168 ժամ»֊ը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում քննարկվող հիմնական հարցն այն է, թե ինչու ՀՀ իշխանությունը որևէ դիրքորոշում չի հայտնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում և, առավել ևս՝ Ղրիմ ռուսական զորք մտցնելու և այդ երկրի նկատմամբ ռուսական կողմից հայտարարված ագրեսիայի վերաբերյալ։
Իրականում ՀՀ իշխանությունը շատ լավ էլ դիրքորոշում հայտնում է, և, եթե մինչև հիմա դա անում էր լռությամբ, ապա երեկ այդ դիրքորոշումը նաև հրապարակային ներկայացում է ստացել։
Արդեն առիթ ենք ունեցել արձանագրելու, որ անգամ լռությունն ինքնիշխան երկրի տարածքային ամբողջականությանն ուղղված ոտնձգության, այլ պետության ներքին գործերին ռազմական ճանապարհով միջամտելու անթաքույց քայլի առնչությամբ՝ գրեթե նույնն է, ինչ աջակցությունն ու այդպիսով՝ նաև մեղսակցությունը Ռուսաստանի քայլերին։ Այդ պասիվ դիրքորոշումը ՀՀ իշխանությունը որդեգրել է Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակի առաջին իսկ օրվանից։ Սակայն երեկ իշխանությունը ցույց է տվել նաև ակտիվ դիրքորոշում։
Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտից Ոստիկանությունը՝ ձեռքերը ոլորելով, բերման է ենթարկել մի քանի ակտիվիստների։
Հասկանալի է, որ եթե Ոստիկանությունը չմիջամտեր, ապա նրանք որոշ ժամանակ վանկարկելու էին իրենց կարգախոսները և հեռանային։ Սակայն Ոստիկանությունն անթաքույց ագրեսիվությամբ փորձել է կանխել ակցիան։
Դժվար է ասել՝ Ռուսաստանի՞ց են Հայաստանի իշխանությունները նման ակցիաներն այս ձևով կանխելու հրահանգ ստացել, թե՞ ՀՀ իշխանություններն են օգտվել ակտիվիստների ընձեռած հնարավորությունից՝ այսպիսով Պուտինին ցույց տալով իրենց հավատարմությունն ու աջակցությունը։
Ամեն դեպքում, սա, ինչպես նշեցինք, ոչ այլ ինչ է, քան Ուկրաինական ագրեսիան պաշտպանելու ակտ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1275 դիտում
09:58 01-03-2014
Ուկրաինայի նոր իշխանության վերաբերյալ Հայաստանը մինչև օրս որևէ դիրքորոշում չի հայտարարել․ 168 ժամ
4751 դիտում
10:14 29-03-2018
Հայաստանում խնդիրները շատ են. ընդդիմությունը պիտի առաջարկի առավել լավ ծրագիր. «168 ժամ»
Այս բաժնից
625 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան
745 դիտում
12:39 13-01-2025
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն