«Արյան դոնոր դարձա փոքրիկ բալիկի համար՝ նիստի արանքում». ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը արյուն է հանձնել
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ արյուն է հանձնում և կից գրել է.
«Արյան դոնոր դարձա փոքրիկ բալիկի համար
Նիստի արանքում…
Առողջություն մեր երեխաներին…»։