211652_close_icon
views-count8241 դիտում article-date 20:04 28-02-2014

Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի խճուղում. ցեխաջուրը խեղճացրել էր անգամ ոստիկանական ավտոմեքենային

Այսօր` փետրվարի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Նուբարաշենի խճուղում, պատճառը ճանապարհին առաջացած ջուրն էր, ինչի պատճառով էլ վարորդները մեծ դժվարությամբ էին կարողանում անցնել նշված հատվածով: Նուբարաշենի խճուղում ապրողները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նման իրավիճակ միշտ է լինում, երբ եղանակն անձրևային է լինում: Սակայն այսօր պատճառը եղել է ոչ թե անձրևը, այլ ինչ-որ ջրախողովակի վնասվելը: Եթե նշված հատվածում պատկան մարմինները ջրահեռացման խողովակները ճիշտ շահագործեն, ապա նման իրավիճակ չի լինի: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր