2272 դիտում
17:27 19-04-2015
Լուսանկարչական ցուցահանդես՝ «Սինջար 2014» խորագրով
«Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» մարդասիրական հասարակական կազմակերպությունը «Եզդիների ազգային կոմիտեի» հետ համատեղ, Մշակույթի նախարարության օժանդակությամբ Նարեկացի Արվեստի Միությունում ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին կազմակերպում է լուսանկարչական ցուցահանդես, որը կրում է «Ցեղասպանություն եզդիների նկատմամբ, ընդդեմ մարդկության. Սինջար 2014» խորագիրը:
Ցուցահանդեսի նպատակն է լուսանկարների միջոցով ցույց տալ Իրաքի եզդիաբնակ Շանգալ նահանգում 2014թ. օգոստոսից ի վեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը, որի հետեւանքվ սպանվել է 20.000 եզդի, ավելի քան 600.000 եզդիներ տեղահանվել են եւ մինչեւ այժմ ապրում են վրանների տակ:
Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա եզդիների ցեղասպանությանը նվիրված բանախոսություն: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 24-ը: Այն նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նմանատիպ նյութեր
6884 դիտում
17:27 11-07-2018
Թեքեյան Կենտրոնում տեղի կունենա «ԴԻՄԱՆԿԱՐ» խորագրով միջազգային լուսանկարչական ցուցահանդես
Այս բաժնից
979 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1321 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1141 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան