Աբրահամ –Շտիգլից մենամարտը կցուցադրվի Գերմանիայի 9 կինոթատրոններում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի միջև երրորդ մենամարտը ուղիղ եթերով կցուցադրվի Գերմանիայի 9 կինոթատրոններում, այդ թվում` Բեռլինում, Համբուրգում, Դյուսելդորֆում, Բոխումում և Կոտբուսում, հայտնում է Bild-ը:
Մենամարտը կկայանա կկայանա մարտի 1-ին՝ գերմանական Մագդեբուրգ քաղաքում: Հիշեցնենք, որ նախկին երկու մենամարտերում բռնցքամարտիկները հաղթել են մեկական անգամ: Առաջին մենամարտում Աբրահամը միավորներով հաղթեց Շտիգլիցին, իսկ ռևանշ մենամարտում տեխնիկական պարտություն կրեց: