Աբրահամ –Շտիգլից մենամարտում ֆավորիտ չկա. Աքսել Շուլց
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի միջև կայանալիք մենամարտից առաջ գերմանացի բռնցքամարտի վերլուծաբան Աքսել Շուլցը հայտարարել է, որ այդ դիմակայությունում ֆավորիտ չկա:
«Աբրահամ –Շտիգլից մենամարտում ֆավորիտ չկա: Այս բռնցքամարտիկների առաջին մենամարտում Աբրահամը Շտիգլիցին հաղթեց միավորներով, իսկ երկրորդ մենամարտում աչքի վնասվածքի պատճառով Աբրահամին գրանցվեց տեխնիկական պարտություն: Կարծում եմ կհաղթի այն բռնցքամարտիկը, ով ճիշտ դասեր է քաղել նախորդ մենամարտերից»,-նշել է Աքսել Շուլցը: